Երևան-Սևան ճանապարհին «Mercedes G 550»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սնզբնամասում՝ «Բոմբ» ակումբի հարևանությամբ՝ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը նշված ճանապարհահատվածում եղած ասֆալտապատ տարածքի փոսն է ու երբ անձրև է գալիս, այն լցվում է անձրևաջրով ու վարորդները չեն նկատում, հայտնվում են փոսի մեջ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դառնում է վթարի պատճառ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...