ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարարից խլելու փորձեր են արվում իշխող ՔՊ-ի կողմից
Նախ՝ ՔՊ խմբակցությունն էր ԱԺ-ում լսումներ նախաձեռնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների հետ կապված. Հայկ Կոնջորյանի նախաձեռնությամբ նման նիստ հրավիրվեց, որը աննախադեպ էր, և ակնհայտ էր, որ այն ոչ թե միտված է խնդիրներին լուծում գտնելուն, այլ որպեսզի լսումների ընթացքում ՔՊ-ն ամեն գնով ցույց տա, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը:
Երեկ էլ արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում դարձյալ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները:
Այսինքն՝ ՔՊ-ն այնքան լուրջ է տրամադրված ՀԷՑ-ը խլելու հարցում, որ անգամ Նիկոլ Փաշինյանն է հրապարակավ գործի անցել:
ՔՊ-ականներն իրենց այս ճնշումներով, ըստ էության, դուրս են եկել ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ, այլ «ատամ» են ցույց տալիս ռուսական կողմին ու փորձում են ուղերձ հղել, որ ազատվում են ռուսական կապիտալից:
Նիկոլ Փաշինյանին, հավանաբար, զայրացրել է նաեւ այն, որ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած Մյուռոնօրհնության սուրբ արարողության կնքահայրը հենց Սամվել Կարապետյանն էր:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից