«ԱՊՀ արտգործնախարարների վերջին գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարությունը, դե, այն հայտարարությունը, որը դատապարտում է Եվրասիայում իրավազոր համագործակցությունը խաթարող ուժային բռնության ցանկացած փորձ։
Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Երևւանն այս որոշումն ընդունեց»,– հարցրել է լրագրողը, որը պարբերաբար ու քննախույզ կերպով հետաքրքրվում է Հայաստանի գործերով։
«Գիտեք, ուզում եմ ասել, որ նշված փաստաթուղթն ընդունվել է հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում։
Այն սահմանում է մոտեցումներ Եվրասիայի հավասարապես անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման, գոյություն ունեցողների կարգավորման և նոր տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման և այլնի վերաբերյալ՝ հենց եվրասիական պետությունների ջանքերով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։
Կարող եմ ասել, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ արել։ Շատերը հաշվի են առնվել։ Միաժամանակ, հենց արտգործնախարարների խորհրդում Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի ստորագրել փաստաթուղթը։ Բայց ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, որ ինքը ձեզ ասի, թե ինչու է դա արել»,- պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ իր անձնական կարծիքն իրեն է պահում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան