ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածել
168.am-ը գրել է.
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։
Սա արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական շրջանակներում և թելեգրամյան ալիքներում։
Տարածվող երկու լուսանկարներից մեկում, որոնք ֆիքսել է գործակալության լուսանկարիչ Կրիստինա Կորմիլիցինան, որը ՌԴ նախագահի լուսանկարիչներից է, Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այնպիսի տեսանկյունից ասես խոնարհված է Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուս լուսանկարում Ալիևի հայացքի ներքո Փաշինյանը կրկին ադրբեջանական դրոշի առջև ուղղում է տաբատը:
«ՌԻԱ Նովոստի»-ի պատրաստած մեդիաբանկում տեղ է գտել միջոցառումից 191 լուսանկար, որոնց շարքում ամենաանհաջողը Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն են։ Բացի այս, ֆոտոռեպորտաժը բավականին ուշագրավ է, քանի որ բազմաթիվ են կադրերը Փաշինյան-Ալիև շփումներից ինչպես ղեկավարների մակարդակով խորհրդի նիստի, այնպես էլ ոչ պաշտոնական շփումների ընթացքում։
Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել է այս լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից` միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։
«Կրեմլի լրագրողները և մամուլի քարտուղար Պեսկովը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարները հրապարակվել երկու չափազանց անպարկեշտ տեսանկյուններից։ Ինչո՞վ են առաջնորդվել նրանք այս կադրերը ստեղծելիս կամ հրապարակելիս»,- ասված է գրառման մեջ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում