Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հոկտեմբերի 8-ին՝ կեսօրից հետո, 9-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում