Զույգը 57 տարվա ամուսնությունից հետո գտել է իրենց հարսանիքի կորած տեսանյութը
Ավստրալացի զույգը ֆեյսբուքյան գրառման շնորհիվ 57 տարի անց գտել է իրենց շոտլանդական հարսանիքի վաղուց կորած տեսանյութը։
Աբերդինի բնակիչ Թերի Չեյնը պատմել է, որ տարիների ընթացքում Super 8 կինոժապավենի վրա ֆիլմերի մեծ հավաքածու է հավաքել, որոնց մեծ մասը ինքն է նկարահանել, բայց երբ այս տարվա ապրիլին որոշել է իր հավաքածուն DVD-ի փոխանցել, պարզել է, որ ժապավեններից մեկի վրա նկարահանված է իրեն անծանոթ երկու մարդու հարսանիքը։
Նա հին ժապավեններից մեկից կադր է տեղադրել ֆեյսբուքի տեղական խմբում, սակայն վեց ամիս անցավ, բայց զույգի ինքնության մասին տեղեկություններ այդպես էլ չեղան:
Վերջերս այս լուսանկարը տեղադրվել է Աբերդինի Մաստրիկ շրջանի բնակիչների խմբում և դրան ուշադրություն է դարձրել Էյլին Թերնբուլը:
77-ամյա Թերնբուլը, որն ապրում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, պատմել է, որ ընդամենը հինգ րոպե է Facebook-ի խմբի մասնակից եղել, երբ տեսել է իր հարսանեկան լուսանկարը:
«Ես զննում էի Ֆեյսբուքը և հանդիպեցի այս հարսանեկան լուսանկարին: Ամուսինս նստած էր այստեղ, և ես շրջվեցի նրա կողմն ու ասացի. «Ահա մեր հարսանեկան լուսանկարը», - պատմել է նա BBC Scotland-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը