Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը
Ադրբեջանի 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գործող համաձայնագրերը, մասնավորապես՝ «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ապագա ռազմական ու պաշտպանական կապերի մասին» համատեղ հայտարարությունը և Ադրբեջանի ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև 2013 թվականին ստորագրված «Սարքավորումների և փոխադարձ ծառայությունների գնման մասին» համաձայնագիրը։
Ադրբեջանցի պատգամավորները նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները և գործող համաձայնագրերի երկարաձգումը, դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և այս երկրի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր նախագծերը, արգելել նոր նախագծերի իրականացումը և, առհասարակ, դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքը Ադրբեջանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»