Թուրք ֆանատները Ֆրանսիայում ներխուժել են խաղադաշտ եւ դանակով հարվածել հայ ֆուտբոլիստների
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie-ն։
Երկու սիրողական ակումբներ՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերն առաջին անգամ հանդիպում են անցկացրել։
«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։
Մինչդեռ Zartonk Media-ն գրում է, որ առաջին խաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթում էր 2-0 հաշվով և խաղի ընթացքում որևէ թշնամանք չէր ցուցադրում, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա: Նշվում է, որ նրանց մոտ դանակներ են եղել: Վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից