Ալիեւը եւ հայաստանյան լրատվական դաշտը
Հետեւելով հայաստանյան լրատվամիջոցներին, Իլհամ Ալիեւը կարող է հանգիստ ծխել եւ ժպտալ:
Նա մեր լրատվական դաշտի թիվ մեկն է:
Բավական է նա մի բառ ասի եւ այդ բառը կայծակնային արագությամբ տարածվում է հայաստանյան լրատվամիջոցներով:
Անշուշտ, միայն չի տարածվում, այլ նաեւ մեկնաբանվում է: Հայտնվում են ադրբեջանագետներ, քաղաքագետներ, որոնք մանրամասնորեն հանրությանը բացատրում են, թե ինչու նա ասաց այդ բառը:
Լրատվամիջոցները մեզ վերածում են Ալիեւի մի մասնիկի, ինչից նա հաստատ գոհ է: Իհարկե, լրատվամիջոցները շտապելու են ասել՝ Նիկոլը մեզ այս օրը գցեց, ինչու եք մեզ մեղդրում:
Նիկոլը շատ մեղքեր է գործել, որեւէ մեկը չի վիճաում, բայց մի՞թե նա է ձեզ պարտադրում Ալիեւին այսքան մանրամասնորեն լուսաբանել:
Ուր մնաց ազգային արժանապատվությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ ամենահասարակ ինքնապաշտպանական բնազդը:
Ես ձեզ վստահեցնում եմ, 1994թ. հրադադարից հետո ադրբեջանական լրատվամիջոցները պարզապես բոյկոտում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իսկ հետո նաեւ Սերժ Սարգսյանին:
Իսկ դուիք ասում եք խոսքի ազատություն եւ դրա անվան տակ հարվածում մեր պետությանը եւ անվտանգությանը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից