Մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ. Ն. Փաշինյան
Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որը իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ի ելույթի ժամանակ:
«Մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկա տարածքաին պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ եւ սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Բայց ուշադրություն դարձրեք, մենք Ադրբեջանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձեւակերպում, որը լուծում էայդ խնդիրը: Այդ ձեւակերպումը հետեւյալն է՝ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները, որպես հիմնավորում սույն համաձայնագրի չկատարման համար»,- հայտարարեց Փաշինյանը:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այնուամենայնիվ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,-ասաց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից