Մասկը մեկնաբանել է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին ենթադրությունները
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ սիրավեպ կամ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մասին ենթադրությունները: Համապատասխան շշուկները տարածվել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Մասկի և վարչապետի համատեղ լուսանկարները՝ արված Նյու Յորքում Global Citizen Awards մրցանակաբաշխությանը: Դրանցում Tesla-ի հիմնադիրը և Իտալիայի վարչապետը զգացմունքային նայում են միմյանց աչքերի մեջ, գրում է Daily Mail-ը:
Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ նրանց միջև ինչ-որ զգացմունքներ կան:
«Գտեք մեկին, ով ձեզ կնայի այնպես, ինչպես Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին է նայում Իլոն Մասկին», - գրել է X-ի օգտատերերից մեկը։
Այս ամենի ֆոնին՝ Մասկը հերքել է, որ Մելոնիի հետ որևէ սիրային հարաբերություններ ունի:
«Ես այնտեղ էի մայրիկիս հետ: Վարչապետ Մելոնիի հետ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան»,- գրել է Մասկը X-ում:
Երեկոյի ընթացքում Մելոնիին մրցանակը հանձնելուց առաջ հակիրճ ելույթում Մասկն ասել է, որ Իտալիայի ղեկավարը «ներքուստ նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան արտաքուստ»: Իտալացի աջերի առաջնորդը պատասխանել է՝ Մասկին անվանելով «թանկագին հանճար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից