Զինվորականներին արգելել են կապի միջոցներից օգտվելը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում արգելել են կորպուսի զինվորականներին օգտագործել կապի ցանկացած միջոց, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ հազարավոր պեյջերներ են պայթել վերջիններիս դաշնակից «Հըզբոլլահ» շիա մահմեդական խմբավորման ներկայացուցիչների մոտ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման ներկայումս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծավալուն ստուգումներ են իրականացվում, կապված կապի միջոցների անվտանգության հետ։ Նշվում է, որ իրանական զինուժի էլիտար ստորաբաժանում հանդիսացող ԻՀՊ կորպուսի զինվորականների մոտ եղած կապի միջոցները կամ իրանական արտադրության են, կամ ներկրված են Ռուսաստանի եւ Չինաստանից։ Միաժամանակ միջին եւ բարձր սպայակազմում սկսվել են ստուգումներ, կապված այն բանի հետ, թե նրանց մոտ ինչպիսի դրամական շարժ կա եւ ունեցած դրամական միջոցները ինչ ծագում ունեն։ Իրանում անհանգստացած են, որ հնարավոր է նույնիսկ այդ կառույցում լինեն իսրայելական գործակալներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը