Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ։ Այդ երկրները պնդում են, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրվել են բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել էին Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են: «Միացյալ Նահանգներին աջակցող Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների ոչ կառուցողական հայտարարությունների պատճառով, ինչպես նաև ուկրաինական հակամարտությանն Իրանի ենթադրյալ միջամտության, Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցերի առնչությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ