Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան
Արցախի հանձնումը, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, եղել է բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով, հրապարակային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Ղևոնդյանը:
«Մնացածը լոլո է, ներկայացում, պաթոս, անձնական քաղաքական դիվիդենտ հավաքելու գործընթաց, կանխիկ փող յուրացնելու, վարկ ջրելու վիճակ և այլն:
Իրավիճակի արդարացման կամ արդյունավետ քայլ չանելը հիմնավորելու համար սկզբում ընտրվեց «իբր չեն հասկանում, ինչ է կատարվում»-ը, թե բա սա տգետ է, չի հասկանում, ինչ է անում, հետո, երբ ընկալվեց, որ էդ թեզը ակնհայտ ծիծաղելի է դարձել, օրակարգը փոխեցին, թե բա սա դավաճան է:
Հետո սկսվեց քննարկումը, թե հատկապես ո՞ր հարցերում է դավաճան, որ հարցում կոնկրետ ի՞նչ խտության ու մասշտաբի դավաճան է, ի՞նչ ծավալի, ի՞նչ շերտավորման:
Ապա սկսվեցին դավաճանի վրա գեղարվեստաթատերական բնորոշումներով հանրային ռեյտինգ հավաքելու պոետիկ տեքստերը, գրառումները, տեսանյութերը....
Հողը նրանն է, ով այն պահում է. ով չի պահում, նրա ձեռքից ամեն բան վերցնում են, սրբապղծում:
Ամեն բան շատ պարզ է ու ակնհայտ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից