Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ
Արյունաստեղծման յուրահատկությունը կամ կլոնալ հեմոպոեզը կարող է գիտնականների կողմից ճանաչվել որպես սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, ինչպես նաեւ ինֆարկտ ստանալու նոր գործոն։ Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը։ Սիրտ անոթային հիվանդությունների առաջացման ռիսկային գործոնների թվին են դասվում, ըստ գիտնականների, արյան բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը, դիաբետը, ճարպակալումը, ծխելը, քիչ շարժունակ կենսակերպը եւ այլն։ Ներկայումս սակայն մասնագետները հակված են այս ցանկը լրացնել կլոնալ հեմոպոեզով։
Նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ այն ավելացնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը, որի դեպքում խոլեստերինի մասնիկները նստում են արյունատար անոթների պատերին։ Այս պրոցեսը շատ վտանգավոր է եւ կարող է պատճառ դառնալ սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, ինֆարկտի եւ ինսուլտի համար։ Միաժամանակ նաեւ մասնագետները նշում են, որ որոշ պրեպարատների օգնությամբ կարելի է մեղմացնել կլոնալ հեմոպոեզի ազդեցությունը, ինչը նաեւ նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից