Ես և ամուսինս կվճարենք սահմանամերձ բնակիչների տեղափոխման համար․ Մարգարիտա Սիմոնյան
RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, կվճարեն ռուս-ուկրաինական սահմանին ուկրաինացիների կողմից հարձակման ենթարկվողների տեղափոխման և կացարանի ծախսերը։ Գրում է Հրապարակը։
«Ես հիշեցնում եմ բոլոր սահմանամերձ բնակիչներին, ովքեր ցանկանում են որոշ ժամանակով տեղափոխվել, մինչև չհանգստացնենք գայլերին, որ ես և Տիգրանը կվճարենք տեղափոխման և կացարանի համար»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան այժմ պատասխան է ստանում Բելգորոդի հրթիռակոծման համար։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 30-ի երեկոյան հարվածներ են հասցրել Բելգորոդին։ Արդյունքում՝ հինգ մարդ մահացել է, ևս 46-ը՝ վիրավորվել։ Նրանցից 37 մարդ այս պահին հիվանդանոցում է, յոթը երեխաներ են։
Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից