Ամառային արձակուրդը եւ թեժ աշունը Հայաստանում
Տարօրինակ, տարօրինակ քաղաքական գործիչներ են հայ քաղաքական գործիչները, եթե ավելի ճիշտ, հայաստանյան քաղաքական գործիչները:
Քաղաքական իրադարձությունները, աշխարհաքաղաքական իրադարձությունները պտտվում են բացառապես նրանցից յուրաքանչյուրի շուրջ, իհարկե, եզակի բացառություններով:
Եթե չեք հավատում, ապա փաստերը համադրելով դուք եւս կգաք նույն եզրահանգման:
Այսպես, գործող իշխանությունները «նախկինների ցնցող ապօրինությունների» մասին ամառային թեժ հանգստի շրջանում չեն հիշում: Իսկ ինչո՞ւ հիշեն, երբ լսարան չունեն: Իսկ լսարան չունեն, քանի որ հանգստացող հային ոչինչ չի հետաքրքրում, անգամ Բայդենի հրաժարումը մասնակցել նախագահի ընտրությանը:
Գարնանը եւ աշնանը, ըստ ընդդիմադիր շատ ու շատ գործիչների, Հայաստանը գտնվում է օրհասական վիճակում, մեզ սպառնում են պատերազմներ, տարածաշրջանում պատերազմական վիճակը, բայց ամռանն այս ամենը չքանում է եւ նրանք իրենց հանգիստն են վայելում աշխարհի գեղատեսիլ եւ հիասքանչ հանգստավայրերում:
Իսկ երբ մոտենում է աշունը եւ հատկապես սկսվում է աշունը, կրկին ու կրկին պարզվում է, որ նախկինները սարսափազդու հանցանքներ են գործել եւ այնքան շատ, որ քննիչներն ու դատավորները քիթ սրբելու ժամանակ չունեն, միաժամանակ Հայաստանը կրկին հայտնվում է օրհասական վիճակում եւ կրկին փրկիչների կարիք է զգում:
Հետաքրքիր է դեռ որքա՞ն պետք է ձգվի այս տարօրինակ եւ խայտառակ ժամանակաշրջանը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից