Կասկածելի հանգամանքներում Ալիևի արդեն երկրորդ թիկնապահն է մահանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում։ Մահվան ստույգ պատճառը դեռևս պարզ չէ։ Մամեդովը 50 տարեկան էր։
Haber48-ի փոխանցմամբ՝ Մահիր Մամեդովը երեք օր առաջ ընտանիքի հետ ժամանել է Թուրքիա՝ հանգստանալու։ Նրանք տեղավորվել են հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը՝ զբոսանքից հետո որդու հետ սենյակ վերադառնալուց հետո։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։
Մահվան պատճառը դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ 2022թ. հունվարին էլ մահացել էր Իլհամ Ալիևի թիկնազորի պետ, գնդապետ Թառլան Գադիրովը: Միջադեպը տեղի է ունեցել մարզասրահում:
Ըստ Qafqazinfo-ի՝ չնայած շտապօգնության գալուն՝ Գադիրովի կյանքը փրկել չէր հաջողվել, քանի որ նրա վիճակը կտրուկ վատթարացել էր:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը