ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել, Սարատովի մարզում բնակելի շենքեր են վնասվել, կան տուժածներ (տեսանյութ)
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնց զգալի մասը՝ Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել ու որսացել են 20 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ անօդաչուներից 9-ը խոցվել են Սարատովի մարզում, 3-ը՝ Կուրսկի, երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի, Բրյանսկի ու Տուլայի մարզերում և մեկական ԱԹՍ՝ Օրյոլի և Ռյազանի մարզերում
ՌԴ Սարատովի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել Սարատով ու Էնգելս քաղաքներում։ ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանցից երեքին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Վնասված բնակելի շենքերից մեկի կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից