ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Կառուցողական զրույց է տեղի ունեցել մշակութային-հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդման և համատեղ նախագծերի իրականացման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը, ընդգծել ռուսական քաղաքների հետ կապերն առաջ մղելու գործնական քայլերի նկատմամբ հետաքրքրվածությունը:
Աշխատանքային հանդիպումից հետո ռուս դիվանագետները հանդիպել են նաև համայնքի երիտասարդ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես ներկաները հետաքրքրվել են Ռուսական տան և «Եվրասիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրամաշնորհների մասին։gssyan™


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը