Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի գրասենյակում գտել են Նախիջևանի պատմական ատլասը
Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որտեղ հին պատմիչների գրերը վկայում են Նախիջևանի՝ հայկական պատկանելիության մասին։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Դա հայտնաբերելուց հետո սկսել են տեղեկատվական-քարոզչական տիրույթում պայքարել վերոնշյալ ատլասի ու անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ, աստղագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի (մոտ 100-170 թթ.) «Աշխարհագրություն» երկի դեմ։ Նշեմ, որ Պտղոմեոսի կողմից ներկայացված աշխարհի քաղաքական քարտեզում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մեծ Հայքի թագավորությունը։
Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչքան է Ադրբեջանը խորշում պատմությունից ու պատմական փաստերից, դրա համար էլ պետական հսկայական ռեսուրս է դրվում պատմությունը կեղծելու համար։ Մինչդեռ այսօր Հայաստանում փաստարկված պատմությունն ու մեր անցյալի պատմականությունն է դրվում հարցականի տակ պետության ղեկավարության կողմից․․․»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից