Հայաստանի սահմանի հետ արագընթաց ճանապարհի կառուցումը կավարտվի 30 ամսում. Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ
Միջազգային գնումների կանոնի համաձայն՝ Վրաստանում ավտոճանապարհների կառուցման մրցույթ է հայտարարվել դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմանները՝ հայտնել Է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:
Այն վերաբերվում է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո արագընթաց ճանապարհների կառուցման մասին է, որոնք Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների մաս են կազմում և Վրաստանը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հետ:
Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ կառուցվելու է 61,3 կմ երկարությամբ բետոնե չորս գոտի արտաքին լուսավորության համակարգով, 26 կամրջով և 11 տրանսպորտային հանգույցով, որոնք կհամապատասխանեն ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջազգային պահանջներին։
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2025 թվականին, իսկ բոլոր չորս հատվածների շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի աշխատանքների մեկնարկից 30 ամիս հետո։
Ծրագիրը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի և Վրաստանի կառավարության համաֆինանսավորմամբ, որի համար բանկը 250 մլն եվրոյի վարկ է հատկացրել։
Գլխավոր ճանապարհի հատվածների նախագծման աշխատանքներն իրականացրել է հոլանդական ընկերությունը՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսական աջակցությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը