Արցախի Հանրապետության ԱԺ և կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Օսկանյանի հետ
Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով, ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում են «Ապառաժից»:
Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ հանձնախումբը արտերկրում տասնյակ հանդիպումներ է ունեցել հայազգի քաղաքական գործիչների եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու հետապնդումն է։
Հիշեցնենք, հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից