Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը չի շտապելու հարվածել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
«Ժամանակը մեր կողմն է»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին: Նա չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ գործողություններում նախկինում կիրառված մեթոդներից: Նաինին ընդգծել է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը չկարողանա կռահել, թե հատկապես ինչպես են իրանցի զինվորականներն արձագանքելու Հանիեի սպանությանը:
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից Ֆուադ Շուքրայի սպանություններից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել նրանց մահվան համար: Իսրայելական կողմը չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ հենց ինքն է կազմակերպել Հանիեի սպանությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը