Տոտենհեմի ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը Պրեմիեր լիգայի խաղում այլ մարզիկի հետ բախումից հետո (տեսանյութ)
«Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կորցրել է գիտակցությունը «Լեսթերի» գանացի խաղացող Աբդուլ Ֆաթավուի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (1:1) բախվելու հետևանքով, հայտնում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 71-րդ րոպեին։ Բենտանկուրն ու Ֆատավուն բախվել են գլուխներով, ինչից հետո «Տոտենհեմի» խաղացողը կորցրել է գիտակցությունը։ Ֆուտբոլիստը բուժօգնություն ստանալուց մի քանի րոպե անց ուշքի է եկել։ Նա խաղադաշտը լքել է պատգարակով և թթվածնի դիմակով։ Բենտանկուրի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 18-ամյա կիսապաշտպան Արչի Գրեյը։
«Նա գլխի վնասվածք ունի, ուստի պետք է շատ զգույշ լինի: Լավ նորությունն այն է, որ նա գիտակից է և խոսում է»,- ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկողլուն:
Conmoción cerebral de Bentancur


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից