Աշխարհի հարստության կեսը կենտրոնացած է հարուստների 1%-ի ձեռքում
Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկը համարվող Credit Suisse ընկերությունը ներկայացրել է նոր զեկույց, որում նշվում է, որ մեծահարուստների ու մոլորակի մնացած բնակչության միջև եղած բաժանարար գիծը գնալով ավելի է մեծանում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Credit Suisse-ի զեկույցի համաձայն՝ միայն նախորդ տարում աշխարհում 2.3-մլն-ով ավելացել է դոլարային միլիանատերերի թիվը՝ հասնելով 36 մլն-ի:
Այժմ մոլորակի հարստության ուղիղ կեսը՝ մոտ 140 տրլն դոլար, կենտրոնացած է աշխարհի բնակչության ամենահարուստ շերտը ներկայացնող 1%-ի ձեռքում:
Զեկույցի հեղինակները նկատել են, որ 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհի կտրվածքով հարստության անհամաչափ բաշխման միտումը գնալով ավելի տեսանելի է դառնում:
Հատկապես կտրուկ վերելք է նկատվել 50 մլն դոլարից ավելի կարողություն ունեցող մեծահարուստների թվաքանակի աճի հարցում: 2000թ. ի վեր նրանց քանակը հնգապատկվել է: Աղբյուրը մանրամասնում է, որ 50 մլն դոլարից ավելի կարողություն ունեցողների մեծ մասն ԱՄՆ-ից են ու Չինաստանից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում