Ռուս փորձագետ. Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանը ներկայացվում է որպես «թշնամի»
Պուտինի Բաքու այցի առիթով։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ունենա չորս հիմնական թեմա։ Մնացածը կարելի է քննարկել Թուրքիայի հետ։ Այս մասին սոցցանցում գրել է ռուս քաղաքագետ Վադիմ Տրուխաչովը։
«1) Ռուսաստանում ադրբեջանական էթնահանցագործության և ադրբեջանական սփյուռքի կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության ծավալումը. ВБОН-ի, «գորշ գայլերի» և նմանատիպ կառույցների համատեղ ծածկի տակ:
2) Ադրբեջանի օգնությունը Ուկրաինային, Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) լուսաբանումը ադրբեջանական լրատվամիջոցներում, նրա քաղաքացիների մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերում և ադրբեջանցիների հարձակումները ՀՌԳ մասնակիցների վրա։
3) Ռուսների և Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչների վիճակն Ադրբեջանում։ Ադրբեջանի կողմից 1990-ականներին 300 հազար ռուսների բռնության և վտարման պատասխանատվության ընդունումը։
4) Ադրբեջանի պատմության դասագրքերի բովանդակությունը, որտեղ Ռուսական կայսրությունը և Խորհրդային Միությունը ներկայացվում են որպես «թշնամիներ», «գաղութարարներ» և «հալածողներ»:
Մնացած բոլոր հարցերը կարող են ուղղակիորեն քննարկվել Թուրքիայի հետ, որի քաղաքականությանն ամբողջովին հետևում է Ադրբեջանը։ Միևնույնն է, Ալիևը կանի այնպես, ինչպես իրեն Էրդողանը կասի։
Ենթադրում եմ, որ փակ դռների հետևում մանրամասն կքննարկվի երկրորդ կետը, առաջինը՝ անցողիկ։ Երրորդին ու չորրորդին ձեռք չեն տա։ Իսկ հրապարակավ գովեստներով ողողելու են միմյանց»,- գրել է քաղաքագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը