Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Նախագահ Վահանգն Խաչատրյանի երեկվա հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։
Օգոստոսի սկզբին հաղորդվեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր ընտրված Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Պատճառը չէին մեկնաբանել ո՛չ Ազգային ժողովի նախագահի օգնականը, ո՛չ Արսենյանը, թեև վերջինս դեռ մեկ տարի առաջ էր հաստատել, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»:
Այս հուլիսի սկզբին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու։ Սիմոնյանն անուն չէր նշել, միայն ասել էր, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։
Մամուլն ավելի վաղ գրել էր այդ պաշտոնում Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։
Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր 2022-ի հունվարից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը