2024 թվականի կեսին վրացական բանտերում պահվում էր գրեթե 1000 օտարերկրացի, որոնց թվում՝ ՀՀ քաղաքացիներ
2024 թվականի կեսի դրությամբ Վրաստանի բանտերում պահվում էր 994 օտարերկրացի 56 երկրից։ Տվյալները ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հուլիսի 1-ի դրությամբ։ Դա գրեթե յուրաքանչյուր տասներորդն է կամ բանտարկյալների ընդհանուր թվի 9,6%-ը:
Ըստ NGnewsgeorgia-ի՝ նրանցից 673-ն արդեն դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, մնացածները սպասում են դատավճռին։ Օտարերկրացի բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են։ Վրաստանի բանտերում պահվում է 95 կին, այդ թվում՝ երկու դեռահաս աղջիկ։
Օտարերկրացի բանտարկյալների մեկ երրորդը Թուրքիայի քաղաքացիներ են, այնուհետև դրանց հետևում են Վրաստանի բանտերում պահվող Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները։ Վրացական բանտերում իրենց պատիժը կրում են նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների քաղաքացիներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը