Երկրին մագնիսական փոթորիկ է հարվածել
Օգոստոսի 11-ին Երկրի վրա G1 դասի (թույլ) մագնիսական փոթորիկ է սկսվել, այս մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է ռուսական «Ֆոբոս» կենտրոնի օդերևութաբան, առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
Մագնիսական փոթորիկը, որը, ըստ կանխատեսումների, կտևի երեք օր, սկսվել է Երևանի ժամանակով 18։09։ Լեուսը հավելել է, որ կիրակի առավոտյան գեոմագնիսական դաշտում գրանցված խանգարումներն արդեն մոտենում էին գեոմագնիսական ակտիվությունը բնութագրող K ինդեքսի հինգ միավորի նշագծին, որը համապատասխանում է թույլ մագնիսական փոթորկին, սակայն դա տեղի է ունեցել կեսօրից հետո։
Լեուսը նաև նշել է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կթուլանա, կսրվի կամ կավարտվի մագնիսական փոթորիկը։
Ավելի վաղ հաղորդվալ էր, որ օգոստոսի 5-ին Արեգակի վրա բարձր՝ X դասի բռնկում է գրանցվել։ Արձանագրվել էին նաև M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 բռնկումներ։ Արեգակի վրա բռնկումները հաճախ ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնք հասնելով Երկիր կարող են հրահրել մագնիսական փոթորիկներ և ռադիոհաղորդակցությունների խափանումներ։ Դրանք կարող են նաև առաջացնել գեղեցիկ բևեռափայլեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից