Գիտնականները թռչող միկրոռոբոտ են մշակել՝ թռիչքի և օդում կայունության յուրահատուկ մեխանիզմով
Ռնգեղջյուր բզեզն օժտված է յուրահատուկ հատկությամբ՝ նա պասիվորեն՝ առանց մկանների օգտագործման ընդարձակում և հետ է քաշում իր հետևի թևերը։
Այս ունակությամբ ոգեշնչված՝ հետազոտողների միջազգային թիմը ստեղծել է թռչող միկրոռոբոտ, որը ցույց է տալիս, որ թևերի պասիվ բացումը կարող է արդյունավետորեն ծառայել կայուն և վերահսկվող թռիչքի համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում։
Թիմն օգտագործել է թռիչքի ժամանակ միջատների դանդաղեցրած կադրերը՝ ստեղծելու համար համակարգ, որը նմանապես բացում և ներքաշում է իր թևերը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բզեզներն օգտագործում են առաձգականության էներգիան և ծափահարման ուժը՝ պասիվորեն տեղակայելու համար իրենց հետևի թևերը թռիչքի համար և ներքաշելու դրանք՝ վերնաթևերի (փոփոխված, ամրացված բզեզի առջևի թևեր) օգնությամբ, առանց ապավինելու հատուկ կրծքամկաններին:
Թիմը կիրառել է այս սկզբունքը թափահարվող թևերով միկրոռոբոտների վրա՝ ցուցադրելով պասիվ թևերի տեղակայում թռիչքի համար, կայուն սավառնում և արագ ներքաշում վայրէջքի կամ հարվածի ժամանակ:
Ի տարբերություն ֆիքսված, երկարաձգված թևերով նախկին ռոբոտների, այս կառուցվածքում օգտագործում է առաձգական ջիլ՝ հեշտացնելու համար թափահարման շարժումից առաջացող թևերի ծալումն ու բացումը:
Ռոբոտի թևերը կարող են կրճատել իրենց բացվածքը 20 սմ-ից մինչև 3 սմ, երբ ծալվում և բացվում են թևերի թափահարման երկու բոլորշրջանների ընթացքում՝ հետ քաշվելով շարժիչն անջատելուց հետո՝ 100 մվրկ.-ի ընթացքում:
Թիմի կարծիքով՝ այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ միջատների տեղաշարժը և միկրոռոբոտների դիզայնը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից