«Հեզբոլլահ»-ը գիշերը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութեր)
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը գիշերը տասնյակ հրթիռներ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Լիբանանի անվտանգության աղբյուրների համաձայն՝ հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսային ուղղությամբ արձակվել է շուրջ 50 հրթիռ:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հրթիռների մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, գրում է Bild-ը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտավախությունն աճում է այն բանից հետո, երբ Իրանը և նրա դաշնակիցները հայտարարել են Իսրայելին «ուժեղ պատասխան» տալու իրենց մտադրության մասին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ:
Հանիեի սպանությունից ժամեր առաջ Բեյրութում սպանվել էր «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրը. Իսրայելը ստանձնել է նրա սպանության պատասխանատվությունը։ Իսրայելի բանակն ու կառավարությունը դեռևս չեն մեկնաբանել Հանիեի սպանությունը։ Մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուժեղացնում է իր պաշտպանունակությունը տարածաշրջանում։ Պենտագոնը հայտնել է, որ լրացուցիչ ռազմանավեր և կործանիչներ կտեղակայվեն՝ պաշտպանելու ամերիկյան զորքերը և Իսրայելը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ