Տրանսգենդեր բռնցքամարտիկից պարտություն կրած իտալուհի Կարինիի աջակցության արշավ է սկսվել (ֆոտո, վիդեո)
Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում տրանսգենդեր բռնցքամարտիկ Իմեն Խելիֆիից (Ալժիր) 46 վայրկյանում պարտություն կրած իտալուհի Անջելա Կարինիի աջակցության արշավ է սկսվել սոցիալական ցանցերում #IStandWithAngelaCarini հեշթեգով։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով բազմաթիվ կազմակերպություններ տեղի ունեցածը որակել են բռնություն կնոջ նկատմամբ տղամարդու կողմից։
Իման Խելիֆից 2023թ․ աշխարհի առաջնությունում չէր անցել գենդերային թեստը (չէր համարվել կենսաբանորեն կին) եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով որակազրկվել էր, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի որոշել էր, որ նա կին է եւ թույլատրել նրա մասնակցությունը կանանց մրցումներին։
Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆին օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից