Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Յան Քեմերոնը, որն, ըստ էության, Rolls-Royce-ի դիզայնի վերականգնման միանձնյա պատասխանատուն էր, երբ 2003 թվականին գերմանական BMW-ն գնեց բրիտանական աշխարհահռչակ բրենդը, մահացու դանակահարվել է հուլիսի 12-ին Բավարիայի Ամեր լճափի իր առանձնատանը, գրում է Jalopnik-ը։
Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ հանցագործության վայրից փախուստի դիմած անհայտ հանցագործը փորձել է առևանգել Քեմերոնի մեծածավալ հավաքածուից թանկարժեք ավտոմեքենան:
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից։ Նա պատնեշի վրայով բարձրացել է հարևանի տուն և միջադեպի մասին հայտնել փրկության ծառայությանը:
Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ Քեմերոնի տան տեսահսկման համակարգը անջատվել է։ Գերմանիայում համազգային հետախուզում է իրականացվում կասկածյալի նկատմամբ, որն, ըստ նկարագրության, դեղնականաչ ձեռնոցներով, մուգ շապիկ և բաց գույնի տաբատ հագած 180-190 սմ հասակով տղամարդ է։ Հայտնի է դարձել նաև, որ հանցագործը կարմիր ուսապարկով էր, որն, ըստ ամենայնի, հայտնաբերվել է Ամեր լճի առափնյա փողոցում։ Տարածքը սանրել են շներով, ջրասուզակներով և անօդաչու թռչող սարքերով, մարդասպանին, ըստ երևույթին, հաջողվել է խույս տալ ոստիկանության հետապնդումից:
Քեմերոնը բրիտանական Rolls-Royce-ից հեռացել էր 2012 թվականին՝ մեկ տասնամյակ շարունակ համակարգելով գերշքեղ ապրանքանիշի բարելավման, վերակառուցման, վերականգնման գործընթացը՝ առանց դրա ենթակառուցվածքի էկոհամակարգի ամբողջականության ոչնչացման: Նրա աշխատանքը ներառում էր Phantom և Ghost թանկարժեք մոդելները: Երբ Քեմերոնի նշանակվեց Rolls-Royce-ի դիզայնի բաժնի ղեկավար, նա արդեն 11 տարի աշխատում էր BMW-ում և ցնցող Z8 GT ավտոմեքնայի և մեծ ժողովրդականություն վայելլող երրորդ սերնդի Range Rover-ի դիզայնի հեղինակն էր:
Նախքան BMW-ում աշխատելը, Քեմերոնն իր կարիերայի սկզբն անցկացրել է իտալական Pininfarina-ում աշխատելով, այնուհետև աշխատել է Industrial Vehicles Corporation-ում (Iveco) խոշոր բեռնատարների դիզայնի մշակման վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից