Կլիմայի փոփոխությունն անդրադառնում է միջատների երանգավորման և սեռական կյանքի վրա
Ավստրալիայից և Գերմանիայից գիտնականների թիմը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն անդրադառնում է միջատների երանգավորման վրա, և ադրյունքում նրանք դժվարությամբ են ճանաչում միմյանց: Դրա մասին ասված է Ecology and Evolution գիտական հադեսում հրապարակված հոդվածում։
Նույնականացման գույների փոփոխությունը որոշ տեսակների շրջանում դժվարացնում է զուգավորման համար զուգընկեր գտնելը, ինչը հանգեցնում է պոպուլյացիայի նվազմանը: Սակայն ներկա պահին, ըստ գիտնականների, խնդիրը դեռ այդքան սուր արտահայտված չէ։ Ընդհակառակը, օրգանիզմների՝ եղանակային պայմաններին հարմարվելու ունակությունը ավելի շուտ կարելի է դրական գնահատել։
Հետազոտողների շրջանում գերակշռող տեսությունն այն է, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց միջատները ենթարկվում են զգալի էվոլյուցիայի՝ նրանք ավելի քիչ մելանին են արտադրում, ինչը նրանց գույները դարձնում է ավելի բաց կամ վառ: Որպես ասվածի ապացույց՝ նրանք բերում են Հյուսիսային Ամերիկայից Mead's sulphur թիթեռի օրինակը. տարիների ընթացքում տաքացման պատճառով նրա թևերը գնալով ավելի գունատ են դարձել: Միաժամնաակ, որոշ տարածքների բնակիչներ, ընդհակառակը, փոխել են իրենց գույնը՝ ավելի մուգ կամ պայծառ։ Միակ օրինաչափությունը, որը գիտնականները հայտնաբերել են, այն է, որ տաքացումն անդրադառնում է միջատների երանգավորման վրա: Հետազոտության մասնակիցներից մեկը՝ դոկտոր Հեքը խոստովանել է, որ մեխանիզմն այնքան էլ պարզ չէ, և չափազանց մոլորեցնող է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից