Կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում:
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,- նշել է Միլերը:
Նրա պնդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում: Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվեց տրամարդրել որևէ մանրամասներ:
«Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակեց Միլերը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը