Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական խաղաղության համաձայնագրի կնքմանը. Բլինքեն
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ, որը երկարատև է, արժանապատիվ և բացառիկ հնարավորություն է ընձեռում նույն տարածաշրջանը կիսող երկու երկրներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար։ Դրա մասին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգները Եվրամիության և Եվրոպայում բազմաթիվ գործընկերների հետ միասին այս գործընթացի ամբողջ ընթացքում ձգտել են օգնել և աջակցություն ցուցաբերել:
Բլինքենը հավելել է, որ ներկայում հնարավորություն է ընձեռվել գնահատելու արձանագրված առաջընթացն ու անելիքները։
«Սակայն հիմնվելով այդ թվում վերջին շաբաթների ընթացքում մեր բոլոր շփումների վրա, կարծում եմ, որ երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան