Իրանում ընտրությունների երկրորդ փուլն է
Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08․00-ին։ Ակնկալվում է, որ արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ի առաջին կեսին, երբ կավարտվի քվեների հաշվարկման գործընթացը։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն 69-ամյա նախկին Առողջապահության նախարար բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, 58-ամյա Սայիդ Ջալիլին, ով հանդիսանում է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում։ Առաջին փուլում այս երկու թեկնածուները հավաքել են համապատասխանաբար 44 եւ 40 տոկոս քվե։
Հաղթանակի համար երկրորդ փուլում անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուներից մեկը հավաքի ավելի քան 50 տոկոս քվե։ Առաջին փուլի մասնակցությունը եղել է 40 տոկոս, ինչը ամենացածրն է Իսլամական Հանրապետության պատմության գոյության 45 տարիների համար։ Քաղաքական գործիչները Իրանում պայմանականորեն բաժանվում են բարեփոխիչների եւ պահպանողականների, սակայն երկու ճամբարների համար էլ առաջնահերթ է պետական կարգի ամրապնդումը, այդ թվում նաեւ իսլամի ամրապնդումը որպես Իրանի պաշտոնական կրոնի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը