Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար. Միրզոյան
Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։
Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու եւ շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ եւս տրամադրված է շատ կառուցողական։ Հուսով ենք եւ իրատեսական ենք համարում... եւ ինքս այդ մասին ասել եմ, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է՝ ինտենսիվ աշխատելով, ավարտել պատրաստումը եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող ասել, որ առաջարկն ստացել է դրական արձագանք, հակառակը, մենք տեսնում ենք նոր, արհեստական խոչընդոտներ գործընթացը արգելակելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ կա իսկապես պատմական հնարավորություն երկարատեւ խաղաղության համար տարածաշրջանում»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է միայն օրենսդրության փոփոխության դեպքում, առաջին հերթին՝ ՀՀ Սահմանադրության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ