Ռուսաստանցի պրանկերները Պորոշենկոյի անունից զանգահարել են Քլինթոնին և առաջարկել համատեղ աշխատել ընդդեմ Թրամփի (տեսանյութ)
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է աշխատել ընդդեմ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի. նա այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովին (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովին (Լեքսուս), որոնք նախկին պետքարտուղարին զանգահարել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից և զրուցել նրա հետ։
Պրանկերները խոսակցության ձայնագրությունը տեղադրել են իրենց թելեգրամյան ալիքում։ Վովանը և Լեքսուսը Պորոշենկոյի անունից Քլինթոնին օգնություն են առաջարկել Թրամփի դեմ համատեղ աշխատելու համար: Քլինթոնը ողջունել է առաջարկը։
«Լավ, ես լիովին կողմ եմ, քանի որ նա (Թրամփը) շատ վտանգավոր թեկնածու է Միացյալ Նահանգների համար և շատ վատ մարդ է: Ես անում եմ ամեն ինչ նախագահ Բայդենի վերընտրման համար», - ընդգծել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ