Իրանի նախագահի աթոռի համար երկրորդ փուլում կպայքարեն ծագումով 2 ադրբեջանցի
Իրանում նախագահի ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքների հրապարակումից հետո Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանն անցել են ընտրապայքարի երկրորդ փուլ:
Ըստ վերջնական տվյալների, հաշվարկվել են 482 քաղաքի 58640 տեղամասի քվեաթերթիկները, հաշվվել է 24535185 ձայն։
Մասուդ Փեզեշքիանը ստացել է 10415991 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 9473298, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ՝ 3383340, Մոստաֆա Փուրմոհամմադիինը՝ 206397:
Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին, հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին: Նրա խոսքերը ներկայացրել է IRNA գործակալությունը։
Ըստ երկրի օրենքի, եթե թեկնածուներից ոչ ոք չի կարողանում ստանալ ձայների մեծամասնությունը՝ 50 տոկոսից ավելին, անցկացվում է ընտրության երկրորդ փուլը։
Հավելենք, որ երկու թեկնածուներն էլ ադրբեջանական արմատներ ունեն. Փեզեշկիանը հայրական կողմից է ադրբեջանցի, Ջալիլին՝ մայրական:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ