Գիտնականներն արդի տեխնոլոգիաների շնորհիվ պարզել են Կիպրոսի ափերի մոտ հնագույն նավաբեկման ճշգրիտ ամսաթիվը
Երբ 1960-ականներին գիտնականները Կիպրոսի հյուսիսային ափերի՝ Կիրենիա քաղաքի մոտ պեղեցին հին հունական առևտրային նավի բեկորները, նրանք հայտնաբերեցին ապշեցուցիչ ժամանակի պարկուճ, որը թվագրվում է Ալեքսանդր Մակեդոնացու մահվանը հաջորդեց միջերկրածովյան պատմության առանցքային ժամանակաշրջանին:
Սակայն Կիրենիայում նավի խորտակման ամսաթիվը որևէ ճշգրտությամբ որոշելը դժվար է եղել, և որոշ նախկին գիտական հետազոտություններ հանգեցրել են հնագիտական տվյալներին հակասող եզրակացությունների: Այժմ գիտնականները հաշվարկել են այդ ժամանակացույցը նոր ճշգրտությամբ՝ օգտագործելով կատարելագործված եղանակներ, որոնք, ըստ նրանց, կարող են կիրառվել այլ հնագույն նավաբեկությունների թվագրման համար: Վերլուծելով խորտակված նավի օրգանական նյութերը, ներառյալ նավի փայտե կողվածքը, նուշը նրա բեռների մեջ և կենդանու ոսկորից պատրաստված խաղաքարը, որը պատրաստված է որպես զառախաղ, եզրակացրել են, որ նավը խորտակվել է մ.թ.ա. 280 թվականին: Սա փոքր-ինչ ավելի ուշ ժամկետ է, քան նախորդ գիտական գնահատականները:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE հանդեսում:
Կորնելի համալսարանի դասական հնագիտության պրոֆեսոր Սթուրթ Մենինգը «Կիրենիան» անվանել է «հելլենիստական վաղ շրջանի պաշտամունքային նավ, որը հնագույն ծովային տեխնիկայի պատմության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցրել»:
Մոտ 14 մետր երկարությամբ նավը կառուցված էր կապարե պատյանով կողվածքից, կայմերից մեկի վրա քառակուսի առագաստ ուներ և ըստ ամենայնի, նավում չորս հոգուց բաղկացած անձնակազմ է եղել։ Նավը խորտակվել է ափից մոտ 1,6 կմ հեռավորության վրա։ Նավում կար մոտ 400 ամֆորա՝ մեծ կավե տարաներ՝ երկու բռնակներով պահեստավորման համար, մի քանիսը լցված էին նուշով, մյուսներն՝ ըստ երևույթին, գինով, ինչպես նաև ծանր ջրաղացաքարեր, որոնք խառայում էին որպես հավասարակշռություն պահպանող ծանրաբեռ։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նավը կառուցվել է մ.թ.ա. մոտ 345-313 թվականներին և խորտակվել մ.թ.ա. մոտ 286-272 թվականներին։
Միջերկրական ծովի և դրանից դուրս հսկայական տարածքներ նվաճած Ալեքսանդր Մակեդոնացու մահը մ.թ.ա 323 թվականին հանգեցրել են տարածաշրջանում գերիշխանության համար պայքարի։ Կիպրոսը դառնում է վիճելի տարածք, որում ՝ Էգեյան տարածաշրջանում իշխող Ալեքսանդրի ժառանգները, հակադրելով Եգիպտոսում իշխող Ալեքսանդրի ժառանգորդներին, վերջիններս էլ վերահսկողություն են սահմանում կղզու վրա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից