Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու օր առաջ Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքի ելած ցուցարարները ներխուժել էին պառլամենտի շենք: Ոստիկանները կրակ էին բացել և մի քանի ցուցարար մահացել էին: Սա էր լինելու Հայաստանում, եթե ցուցարարները մտնեին ԱԺ շենք:
Երեկ էլ Բոլիվիայում զինվորականների մի հատված որոշել է հեղաշրջում անել և տանկերով մտել ու գրավել են նախագահի նստավայրը: Հիմնական պատճառը երկրի վատթարագույն տնտեսական վիճակն է: Հեղաշրջումը դեռ ընթացքի մեջ է: Սա կարող էր լինել Հայաստանում 2020 նոյեմբերից հետո: Սակայն զինվորական վերնախավը նախընտրեց իր ցոփ ու շվայտ կյանքը և խոնարհվեցին խոնարհվածի առաջ:
Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա՝ ընտրություններ կամ խաղաղ զանգվածային ոչ բռնի պայքարով իշխանափոխություն:
Երկրորդն ավելի հավանական է քան առաջինը: Այլ տարբերակներ ուղղակի չկան և ովքեր նստած սպասում են այլ տարբերակի, սին հույսեր են փայփայում:
Փոփոխությունը յուրաքանչյուրիցդ է կախված, բոլոր նրանցից, որ հաշտ չեն ներկա վիճակի հետ, այլ՝ ավելի ունակ ուժեր, թեկուզ արտաքին չկան: Որոշողը մարդիկ են՝ ժողովուրդը, և ովքեր նրանց կհամատեղեն, կշահեն նրանց վստահությունը և կկազմակերպեն իրական քաղաքական շարժում՝ նրանք էլ կիրականացնեն իշխանափոխություն:
Իսկ մինչ այդ՝ սովորել և էլի սովորել, այլոց սխալներից, ինքդ քո սխալներից և, որ կարևոր է՝ գրքերից: Եվ, որ շատ կարևոր է՝ չզազրախոսել, հատկապես նրանց հասցեին, ովքեր դեռ պետք են գալու, պետք են գալու Հայաստանը ոտքի հանելու և ապահով ու բարեկեցիկ պետություն ստեղծելու գործում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից