Նիհարեք եւ պաշտպաքնվեք քաղցկեղից
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes հանդեսում:
Հետազոտողները պնդում են, որ գիրությունը առնչվում է քաղցկեղի առնվազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանավորված է հորմոնների, մասնավորապես, էստրոգենի և ինսուլինի ավելցուկային մակարդակով:
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են Քլիվլենդի կլինիկայի ճարպակալումից տառապող ավելի քան 100 հազար հիվանդների առողջության էլեկտրոնային գրառումները, որոնցից ավելի քան 5300-ի մոտ քաղցկեղ է առաջացել: Հետազոտողները հետևել են մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին՝ մարդու քաղցկեղի ախտորոշումից առաջ երեք, հինգ և տասը տարի ինտերվալով և համեմատել դրանք վերահսկիչ խմբի ցուցանիշների հետ:
Գիտնականները պարզել են, որ քաշ կորցնելը կարող է հինգ տարվա ընթացքում նվազեցնել ճարպակալումից առաջացած քաղցկեղի մեծ մասի զարգացման ռիսկը:
Օրինակ, երիկամների քաղցկեղի ռիսկը նվազել է երեք տարի անց, իսկ էնդոմետրիումի քաղցկեղը՝ երեք և հինգ տարի անց: Բազմակի միելոմայի ռիսկը նվազել է 10 տարվա ընթացքում:
Ավելին, հետազոտողները բացահայտել են, որ քաշ կորցնելը մարդկանց պաշտպանում է նաև ճարպակալման հետ կապ չունեցող քաղցկեղի 16 այլ տարատեսակներից։ Դրանք են մելանոմայի և մաշկի, թոքերի, սեռական օրգանների, աչքերի, ուղեղի և մարսողական օրգանների քաղցկեղները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից