Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառելով գրգռում է Ադրբեջանին, երբ պայմանագրի կնքումը մոտ է. Ուորլիք
Հայաստանն իրավունք ունի պաշտպանվել և զենք գնել Ֆրանսիայից կամ այլ երկրներից, բայց քանի որ կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, Ֆրանսիայի այս քայլը նոր գրգռող տարր (irritant - բնագրում) է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա կարծիքով՝ Ֆրանսիան Հայաստանի հետ սպառազինության մատակարարման գործարք պետք է կնքեր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք: Հայաստանն իրավունք ունի պաշտպանվել, շարունակելու է ունենալ բանակ, չի ցրելու այն, պաշտպանելու է իր սահմաններն արտաքին ցանկացած սպառնալիքից, սակայն ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները»,- ասել է Ուորլիքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ