Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 10 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան հուշամրցաշարից, որին մասնակցել են նաև Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի բռնցքամարտիկները։
Մրցավայր մեկնած մեր 11 մարզիկներից 10-ը բարձրացել են պատվո հարթակ, ընդ որում 7 բռնցքամարտիկ դարձել է չեմպիոն։ Թիմային պայքարում մեր ընտրանին 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով գրավել է առաջին տեղը։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։
«Հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և +92 կգ քաշային Միսակ Տեպանյանը։
Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Ալբերտ Հարությունյանը բրոնզ է նվաճել։
Այս մրցումով մեր ընտրանին սկսել է նախապատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշված է գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից