Դաղստանում անհայտ անձինք կրակել են եկեղեցու և սինագոգի վրա. ոստիկան է զոհվել
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանում երկու զինյալ է ոչնչացվել, ուժայինների աշխատանքը շարունակվում է, հայտնում է ՆԳՆ Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:
«Երկու զինյալ ոչնչացվել է։ Ուժայինների աշխատանքը շարունակվում է։ Քաղաքը շրջափակված է իրավապահների կողմից»,- ասել է Գարիևան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ քաղաքի մասին է խոսքը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նաև հայտնել է, որ բախում է տեղի ունենում Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում, այնտեղ այրվում է պարեկների մեքենան, քաղաքացիներին կոչ է արվում դուրս չգալ փողոց:
«Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում հրկիզվել է պարեկային ավտոմեքենա։ Թախանձագին խնդրանք բնակիչներին, մնացեք տանը, դուրս մի եկեք առանց հրատապ անհրաժեշտության»,- հայտնել Է Գարիևան։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Դաղստանի Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:
«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել էր նա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Նաև եկեղեցու հոգևորական է զոհվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։
Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։
Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում