Մարգարիտա Սիմոնյան. «Ես հայ եմ, չնայած որ չեմ խոսում հայերեն»
«Russia Today» հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ չնայածհայերեն չի խոսում,սակայն իրեն հարյուր տոկոսանոց հայ է համարում:
«Ես ռուսաստանաբնակ եմ,իմ մայրենին ռուսերենն է, իսկհայրենիքս` Ռուսաստանը: Բայց ես հայ եմ: Ճիշտ է, չեմ խոսում հայերեն,սակայն երեխաներս գիտեն հայերեն», — ասել է Մարգարիտա Սիմոնյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցիժամանակ: Նա նշել է, որ մինչեւ իր կյանքում Տիգրան Քեոսայանի հայտնվելը, Հայաստանում եղել է ընդամենը 1անգամ` Պուտինի այցի շրջանակներում եւ ոչինչ չի հասցրել տեսնել:
«Պուտինից բացի,Հայաստանւմ ես ոչինչ չէի տեսել:Բայց այս տարվա մայիսին ամուսինս` Տիգրանը մերընկերների հետ միասին կազմակերպեցին անկրկնելիճամփորդություն դեպի Հայաստան: Օրինակ հատուկ մեզհամար միհինավուրց եկեղեցումհատուկմեզ համար երգում էր հայկական երգչախումբը», — իր տպավորություններով է կիսվել Մարգարիտա Սիմոնյանը:
Նա նաեւ պատմել է, որ հաճախ է տուժել իր հայկական ծագման համար:
«1990-ականներին Կասնոդարը շատ բարդ երկրամաս էր: Երկրամաս եկան շատ փախստականներ` առաջին հերթին Հայաստանից, այնտեղ պատերազմ էր, շրջափակում: Ինչ որ մի պահի հայերի ջարդեր էլ են եղել,որոնք հրահրել էին գորբաչովյան իշխանությունները: Մի գիշեր հավաքեցին զորակոչի տարիքի բոլոր ռուս տղամարդկանց եւ ասացին,որ նրանց ուղարկելու են Ղարբաղ պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Եվ հաջորդ օրը սկսվեց` կոտրում էին ապակիները, կոտրում էին ամեն ինչ: Դպրոցում մեզ ասացին,որմի քանի օր դասի չգնանք», — պատմել է Մարգարիտա Սիմոնյանը: Russia Today-ի գլխավոր խմբագիրը նաեւ ավելացրել է, որ Կրասնոդարի հեռուստաալիքն արգելել էր նրան երեւալ իր սյուժետների կադրերում, որպեսզի «ավելորդ չգռգռեն ժողովրդին»:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից