Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Հայաստանին
Բելառուսի արտգործնախարարությունում հունիսի 21-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի հանդիպումը Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ, հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հեռանկարները։ Բելառուսի ԱԳՆ-ից հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել։
Անդրադարձ է կատարվել մարդասիրական թեմաներին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ նշվել է նացիստական զավթիչներից մեր երկրի ազատագրման գործում հայ զինվորների նշանակալի ավանդը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում