ՊՍԺ-ն հիմա պարտավոր է ամուսնանալ «Բարսելոնայի» հետ (Տեսանյութեր)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Փարիզի «Պարի Սեն Ժարմենը» սեփական դաշտում 4:0 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»:
Ամբողջ խաղի ընթացքում կատալոնյան ակումբը, որը բուքմեյքերների կարծիքով այս փուլի ամենաուժեղ թիմն է, ստեղծեց ընդամենը երկու վտանգավոր պահ: Ինչ վերաբերում է դաշտի տերերին, ապա նրանց մոտ ստացվում էր ամեն ինչ: բարսելոնացիները դեռ պետք է գոհ լինեն, որ ամեն ինչ ավարտվեց չորս գոլով:
Առաջին գոլը 18-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց դի Մարիան:
40-րդ րոպեին հրաշալի հանդիպում անցկացրած Դրաքսլերը խփեց երկրորդ գոլը:
55-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ դի Մարիան,
իսկ վերջակետը ոչ պակաս գեղեցիկ գոլով 72-րդ րոպեին դրեց Կավանին՝ Մենյեյի հրաշալի անցումից եւ փոխանցումից հետո:
Ավելացնենք նաեւ, որ «Բարսելոնայի» թույլ օղակը Մեսին էր, որը անդադար սխալ փոխանցումներ էր կատարում կամ կորցնում գնդակը:
Մյուս խաղում «Բենֆիկան» 1:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
Top-News.am


















































Չեմպիոնների լիգայում երբեք այսպես չէր եղել
«Բավարիան» եւ «Ռեալը» մեկը մյուսից դաժան գտնվեցին (Տեսանյութ)
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև